Ուկրաինայի իրավապահ մարմինները սեռական ստրկությունից ազատել են երեք աղջիկների, որոնք վաճառվել են ԱՄԷ-ում:

Ինչպես հաղորդում է «Lenta.ru»-ն, 19,  20 եւ 22 տարեկան աղջիկներն արտերկիր են ուղարկվել մայիսի սկզբին: Նրանց մեկնումը կազմակերպել է Խարկովի  24-ամյա մի բնակչուհի: Նա տուժածներին աշխատանք է խոստացել մոդելային բիզնեսում: Ներկայումս նա ձերբակալված է, հարուցվել է քրեական գործ` թրաֆիքինգի փաստով, որը նախատեսում է 5-12 տարվա ազատազրկում: