ՎարչապետՆիկոլ Փաշինյանի որոշմամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը 3 օրով գործուղվել է Թուրքիա (Ստամփուլ)։

Նրա հետ մեկնել են նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը և ինտեգրման բաժնի պետ Նարինե Կյուրեղյանը։

Սինանյանն այնտեղ հանդիպումներ կունենա հայ համայնքների ներկայացուցիչների, կրթական և մշակութային կենտրոնների, հայկական կազմակերպությունների, ինչպես նաև հայազգի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ՝ առկա կապերն ամրապնդելու և հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները քննարկելու նպատակով։