Հայաստանն ու Ռուսաստանն աշխատում են փոխօգնության մասին հուշագրի ստորագրման ուղղությամբ։ Այս մասին նոյեմբերի 10-ին Երևանում՝ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նիստի արդյունքներով լրագրողների հետ զրույցում, հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նրա խոսքով՝ այժմ ընթանում է փաստաթղթի դրույթների համաձայնեցումը։

«Միաժամանակ այս ոլորտում համագործակցության ընթացքում խնդիրներ չեն եղել, քանի որ ստորագրված են ԱՊՀ բոլոր մասնակից երկրների մասնակցությամբ բազմակողմ կոնվենցիաներ», — նշել է նախարարը։