Գերիների վերադարձի հարցն այնքան զգայուն է, որ դրա մասին բարձրաձայնելը կարող է վնաս հասցնել։ Այս մասին նոյեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նախարարը վստահեցրեց, որ համապատասխան մարմիններն ինստիտուցիոնալ կարգով ամեն օր աշխատում են գերիների վերադարձի ուղղությամբ։ «Ցավոք, խորհրդարանում այս թեմայով հարց տալիս փորձում են տպավորություն ստեղծել, թե այս թեման իրենց հետաքրքրում է, իսկ մեզ՝ ոչ, բայց նման բան լինել չի կարող»,– հավելեց Սրբուհի Գալյանը։





























