Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստը պատրաստ էր դեռևս մարտին. դրա քննարկումն ու հրապարակումը պարզապես հետաձգվել էին՝ փաստաթուղթն ավելի բարելավելու նպատակով։ Այս մասին նոյեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նա նշել է, որ տեքստը նույնիսկ հրապարակվելուց հետո կմնա նախագիծ՝ քաղաքացիներին հորդորելով քննադատաբար մոտենալ դրան և ներկայացնել իրենց դիտողությունները։ Դա թույլ կտա ի վերջո ստանալ կոնսենսուսային տարբերակ, որն իշխանությունները կներկայացնեն հանրաքվեի։

Նախարարի գնահատմամբ՝ մինչև տարեվերջ հնարավոր չի լինի ավարտին հասցնել լայն հանրային քննարկումները։ Գալյանը տեղեկացրել է, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում նոր Սահմանադրության նախագծի տեքստի ավելի քան 95 տոկոսն արդեն քննարկվել է։ Նախարարը կարծում է, որ մինչև նոյեմբերի ընթացքում տեքստի հրապարակումը՝ հանձնաժողովը կհասցնի ևս մեկ նիստ գումարել։

«Երբ Սահմանադրության նախագծի տեքստը հրապարակվի, ցանկացողները կկարողանան ծանոթանալ դրան, բայց ամենակարևորն այն է, որ դրան ծանոթանա Հայաստանի ժողովուրդն ու իր կարծիքը ձևավորի այդ առնչությամբ»,- ընդգծել է նախարարը։