Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինին աշխարհի ցանկացած վայրում՝ բացի Մոսկվայից։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-Ուկրաինան՝ վկայակոչելով ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Մելնիկի հայտարարությունը։
Մելնիկն այս մասին հայտարարել է նոյեմբերի 9-ին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ։
Հանդիպման հնարավոր վայրերի թվում նա նշել է Ֆլորիդան՝ դեկտեմբերին կայանալիք G20-ի գագաթնաժողովի շրջանակում, և նույնիսկ Անտարկտիդան՝ բացառելով Մոսկվայում հանդիպման տարբերակը։





























