ՀԱՊԿ անդամ երկրները քննարկել են Հայաստանի կողմից կազմակերպության անդամավճարները չվճարելու հարցը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք ստիպված էինք քննարկել Հայաստանի կողմից ՀԱՊԿ կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունների չկատարման հարցը, քանի որ դա վերաբերում է մեր ընդհանուր կազմակերպության բյուջե կատարվող տարեկան վճարումներին»,- լրագրողների հետ զրույցում նշել է Լավրովը՝ ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի ավարտին։
Նա ընդգծել է, որ այս հարցում երկակի մեկնաբանությունների տեղ չկա. 2024 թվականից Երևանն անդամավճարներ չի փոխանցում։





























