Նույնիսկ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից զրկվելու դեպքում Երևանը կպահպանի հավաքական անվտանգության իրավունքը, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ուզում եմ ընդգծել, որ նույնիսկ այս որոշման ընդունումից հետո (ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից զրկելու մասին) հայ գործընկերները փաստացի կպահպանեն Հավաքական անվտանգության պայմանագրով նախատեսված բոլոր հիմնական իրավունքները, այդ թվում՝ բուն հավաքական անվտանգության իրավունքը», - ասել է նա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովի հետ համատեղ նիստի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։





























