Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է Հայաստանի հետ սահմանին երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքների ավարտի մասին։
Նախարարը լրագրողների հետ զրույցում ասել է, որ այս հարցը քննարկել է իր հայ գործընկերոջ հետ։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել ինչպես երկաթուղային անցակետի, այնպես էլ Ալիջանի ավտոմոբիլային սահմանային անցակետի բացման համար։
Ուրալօղլուն նշել է, որ, իր կարծիքով, Ադրբեջանի համար կարևոր հարցերը հաշվի առնող համաձայնություն ձեռք բերելու դեպքում գործընթացը երկար չի տևի։
Նախարարը հույս է հայտնել, որ սահմանային անցակետերը կբացվեն առաջիկայում։





























