Ռուսաստանը չի պատրաստվում Հայաստանին վտարել ՀԱՊԿ-ից, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Եթե ուզում են, որ մենք Հայաստանին վտարենք (ՀԱՊԿ-ից), մենք այդպես չենք վարվի», - ասել է նա երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսում։