Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն ինստագրամի սթորի բաժնում հրապարակել է Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի տեսանյութը խցանումների վերաբերյալ։

Նշենք, որ այդ տեսանյութում Հակոբյանն առանց անուններ տալու քննադատում ու հեգնում է քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ խցանումների համար ու հուշում, որ կա նման գիտություն, որը հնարավորություն է տալիս հաշվարկել, թե նման տեմպրով զարգանալու դեպքում մի քանի տարի անց մայրաքաղաքում քանի մեքենա կլինի ու ինչ է պետք անել դրան պատրաստվելու համար։ Ավելի վաղ մամուլը գրել էր, որ ՔՊ–ի ներսում լուրջ մրցակցություն է հասունանում գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանի և ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանի միջև։ Ընդ որում՝ վերջինս, ըստ տարբեր տեղեկությունների, ամենևին էլ չի պատրաստվում այս անգամ զիջել քաղաքապետի պաշտոնը։

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի, Սիմոնյանն իր շրջապատում հայտարարել է, որ ինքն է լինելու Երևանի հաջորդ քաղաքապետը՝ վստահեցնելով, որ իր վարկանիշը շատ ավելի բարձր է, քան Տիգրան Ավինյանինը, և ՔՊ վարչությունը պետք է որոշում կայացնի իր թեկնածությունն առաջադրելու օգտին։

A կետից C կետ հասնելու համար պահանջվում է տիեզերագնացի առողջություն. Աննա Հակոբյանը խիստ քննադատել ու հեգնել է Ավինյանին (վիդեո)