Մասնագետները գուցե ինձնից և ձեզանից ավելի լավ կասեն, թե արդյոք նման իրավիճակը կանխել ընդհանրապես աշխարհում հնարավոր է, թե ոչ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 10–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Սիսակ գաբրիելյանը՝ անդրադառնալով «Նուբարաշեն» ՔԿՀ–ում այսօր առավոտյան «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արսեն Գևորգյանի մահվան դեպքին։
Դիտարկմանը, որ «Նուբարաշեն» ՔԿՀ–ում պայմանները շատ վատն է և գուցե է դա է նպաստել մահվանը, նա սաց. «Ես մասնագետ չեմ, դուք բժիշկ եք, մասնագետ եք, դուք կարող եք ասել, ասենք, խոնավությունը տվյալ ինֆարկտի համար խթանող Նախապայման է, թե ոչ։Դա մասնագիտական է։
Ինչքանով ես գիտեմ, աշխարհում այդպիսի դեպքերը ցավոք սրտի, դժվար է նախապես իմանալ։ Ես տեղյակ եմ, որ վերջին տվյալներով, Հայաստանում մահվան այդպիսի դեպքերը շատ են։ Տարեկան մոտ 1200-1400 մարդ է մահանում ինֆարկտից Սա վերջին երեք տարվա տվյալներն է, այսինքն մոտավորապես օրական միջինում ցավոք 3-4 չորս մարդ այս ախտորոշմամբ մահանում է։ Կալանավայրերում էլ ունենք այդպիսի դեպքեր, եթե վերցնեք վիճակագրությունը վերջին 10 տարիների, էլի մոտ 10-ից 20 դեպք լինում է»,–ասաց նա։
Ավելի վաղ NEWS.am—ը հայտնել էր, որ այսօր՝ նոյեմբերի 10–ի առավոտյան քրեակատորաղակա հիմնարկում մահացել է Արսեն Գևորգյանը: Նախնական տվյալներով՝ մահվան պատճառը սրտի կաթվածն է։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով կալանավորել էր Ստեփանավան համայնքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն քաղաքապետի թեկնածուին մեղադրում էր խմբի կազմում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու համար:
Արսեն Գևորգյանը 46 տարեկան էր։





























