ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Բըրբենք քաղաքում դժբախտ դեպք է եղել, որի հետեւանքով հայ տղամարդ է մահացել:

Los Angeles Times-ի փոխանցմամբ, Բըրբենքի բնակչի մահը վրա է հասել նախօրեին առավոտյան քարհանքի մեքենայի դռների փակման հետեւանքով:

58-ամյա Վիգեն Բուդաղյանը մնացել էր դռների արանքում: Բեռնատարի վարորդը նախքան փրկարարների գալը փորձել էր հանել նրան, իսկ ժամանած բժիշկները արձանագրել են նրա մահը:

Ոստիկանության ներկայացուցիչը ասել է, թե հայտնի չեն դժբախտ միջադեպի հանգամանքները, եւ ինչպես է Վիգեն Բուդաղյանը հայտնվել դռների արանքում: Դեպքի կապակցությամբ հետաքննություն է ընթանում: