Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ժամը 21։30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող «Yerevan Place Hotel»-ում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Այս պահին ճշտվում է հրդեհի հետևանքով հասցված վնասի չափը։