ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետականները երեքշաբթի կոնգրեսական Ջիմ Ջորդանին ընտրել են հաջորդ տարվա համար փոքրամասնության խմբակցության առաջնորդ։ Նրա օգտին քվեարկել է խմբակցության 106 անդամ, դեմ՝ 73-ը, հայտնում է CNN-ը։
Ջորդանը, որը գլխավորում է Ներկայացուցիչների պալատի իրավական հարցերի հանձնաժողովը, հայտնի է որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամենամոլի կողմնակիցներից և դեմոկրատների ակտիվ քննադատներից մեկը։
Նրա ընտրությունը վկայում է, որ հանրապետականները մտադիր են դեմոկրատների հետ հարաբերություններում առճակատման դիրք բռնել, այլ ոչ թե փոխզիջում փնտրել։ Միջանկյալ ընտրություններում կրած պարտությունից հետո հանրապետականները պատրաստվում են ընդդիմություն դառնալ և դիմակայել այն հետաքննություններին, որոնք դեմոկրատները մտադիր են անցկացնել Թրամփի վարչակազմի նկատմամբ։
Իր թեկնածության քննարկման ընթացքում Ջորդանն իրեն ներկայացրել է որպես դեմոկրատների ակտիվացմանը հակազդելու համար ամենահարմար քաղաքական գործիչը։ Վերջիններս մտադիր են օգտագործել Ներկայացուցիչների պալատի նկատմամբ վերահսկողությունը՝ վերահսկողական գործունեությունն ընդլայնելու և Սպիտակ տան գործողությունները ստուգելու համար։





























