ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Թուրքիայի Հանրապետություն։ Նա Facebook—ի իր էջում այս մասին գրառում է արել և տեսանյութ հրապարակել։
Նշենք, որ վարչապետն Անթալիայում կմասնակցի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի (COP31) շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին:
Այցի շրջանակում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ:





























