Թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, ԲՀԿ-ի՝ կոալիցիա չմտնելուց հետո նոր կառավարությունում դժվար թե ԲՀԿ-ական նախարար կամ մարզպետ մնա:

Այս օրերին ակտիվորեն քննարկվում է նաեւ Գեղարքունիքի մարզպետի՝ Նվեր Պողոսյանի փոփոխության հարցը, քանի որ վերջինս եւս ԲՀԿ-ական է: Որոշ տեղեկություններով, Գեղարքունիքի նոր մարզպետ է նշանակվելու քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանը, ով ծնունդով այս մարզից է:

Նա օրերս հավաքել է իր աշխատակիցներին եւ ասել, որ դա իրենց վերջին հանդիպումն է: Ի դեպ, որոշ ժամանակ առաջ՝ դեռեւս նախորդ տարվա նոյեմբերին նույնպես շրջանառվում էր այս տեղեկությունը, որ Նվեր Պողոսյանին փոխարինելու են Հայկ Հարությունյանով: Ու եթե այդ ժամանակ դեռեւս բավարար հիմքեր չկային ԲՀԿ-ական մարզպետին փոխելու համար, ապա հիմա բոլոր հիմքերն առկա են»,- գրում է «Հրապարակը»: