«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այսօր՝ նոյեմբերի 11–ին, բողոքի ակցիա է իրականացնում Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց` «Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով:

Ավելի վաղ NEWS.am—ը հայտնել էր, որ նոյեմբերի 10–ի առավոտյան քրեակատորաղական հիմնարկում մահացել է Արսեն Գևորգյանը: Նախնական տվյալներով՝ մահվան պատճառը սրտի կաթվածն է։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով կալանավորել էր Ստեփանավան համայնքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն քաղաքապետի թեկնածուին մեղադրում էր խմբի կազմում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու համար:

Արսեն Գևորգյանը 46 տարեկան էր։