Լոս Անջելեսի Հյուսիսային Հոլիվուդ թաղամասում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ հետիոտների․ երեք մարդ զոհվել է, ևս առնվազն երեքը՝ վնասվածքներ ստացել։ Այս մասին նոյեմբերի 10-ին հայտնում է ABC7 հեռուստաալիքը։
Նախնական տվյալներով՝ երեք տուժածները մահացել են դեպքի վայրում՝ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների պատճառով։ Վրաերթի պատճառներն ու հանգամանքները դեռ պարզվում են։
Հետաքննության ընթացքում հարակից փողոցներում երթևեկությունը սահմանափակվել է։ Վարորդներին խորհուրդ է տրվել օգտվել շրջանցիկ երթուղիներից։





























