Իտալիայի հյուսիսային Էմիլիա-Ռոմանիա շրջանում երկրաշարժի զոհ է դարձել 17 մարդ: Շուրջ 300-ը տուժել են, հազարավոր մարդիկ մնացել են առանց տանիքի: Հունիսի 4-ը հայտարարվել է ազգային սուգ` ի հիշատակ զոհվածների:
Փրկարարները դեռեւս զննում են ավերակները. Բնակիչները վախենում են վերադառնալ լքված տներ: Շատերն այս գիշեր վրանային ճամբարներում են լուսացրել:
Այս գիշեր Կավեցցոյի բնակիչները կքնեն փողոցում. Էմիլիայում ցնցումները կարճատեւ են, եւ դա լավ հիշեցում է, թե ինչ է տեղի ունենում տների հետ մի քանի վայրկյանում: Մարդիկ քնում են ծառերի տակ, մեքենաներում, քարշակներում: Դեռ լավ է, որ տաք է, ծածկոցների ու դոշակների մեծ պակաս է զգացվում, գրում է vesti.ru-ն:
Վախը չի անցնի, քանի դեռ Էմիլիայում ցնցումներ են. Ստորերկրյա ցնցումներն աընդհատ շարունակվում են, մինչեւ ուշ գիշեր:
Ցնցումների պատճառը գիտնականներն առայժմ չեն պարզել, դրանց թիվը հասել է 140-ի: Հետագա ցնցումների թիվը եւս կանխատեսել չի հաջողվում:











