Կանադայում իշխող Պահպանողական կուսակցության գրասենյակ են ուղարկել երկու ծանրոց: Նրանցից առաջինում կտրված ոտք է եղել, իսկ երկրորդում` ձեռքի դաստակ:
Արյամբ ներծծված առաջին տուփն ստանալով` գրասենյակի աշխատակիցները այն ինքնուրույն չեն բացել եւ ոստիկանություն են կանչել: Ժամանած ոստիկանները ծանրոցում ոտք են հայտնաբերել:
Օտավայի ոստիկանությունը ճշտել է, որ մարդու մարմնի մասերի հատվածներով ծանրոցն ուղարկվել էր «Կանադայի պահպանողական կուսակցությանը»` առանց կոնկրետ հասցեատիրոջը նշելու: Պահպանողական կուսակցության անդամ է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը, սակայն նրա նստավայրը գտնվում է այլ շենքում, հայտնում է «Ռոսբալտը»:
Ավելի վաղ կանադական այլ քաղաքում` Մոնրեալում, ճամպրուկի մեջ թաքցված մարդկային իրան էր հայտնաբերվել: Ոստիկանությունը ճշտում է Մոնրեալում եւ Օտավայում գտնված մարմնի մասերի հնարավոր կապը:




























