Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը որոշում է ստորագրել «ՀՀ Լոռու մարզի Նոր Խաչակապի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցնելու վերաբերյալ (Լոռու մարզ, Սպիտակ համայնք, գ․ Նոր Խաչակապ, 1-ին փ, 21 դպրոց):
Կասեցման հիմքը սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են: Այսպես՝
- hանրային սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պահվել են ոչ նորոգ վիճակում, առկա են եղել բորբոսի նշաններ, ինչը հնարավորություն չի տալիս իրականացնել պատշաճ մաքրում և ախտահանում,
- դեպի դուրս բացվող պատուհանը չունի հեշտությամբ բացվող և մաքրվող միջատապաշտպան ցանց։
Դպրոցի տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված պահանջներին:
Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:





























