Նոյեմբերի 4-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Մայիսի 9-ի փողոցի 16 հասցեում գտնվող թիվ 133 մանկապարտեզի տարածքում վերակառուցման աշխատանքներ կատարելու ժամանակ բանվորները հայտնաբերել են մարդու կմախք, հաղորդում է Shamshyan.com–ը։
Տեղում պարզվել է, որ հողային աշխատանքներ կատարելիս բանվորները, որոնք աշխատում են «Գևորգյան և Ներսիսյան» ՍՊԸ-ում, հայտնաբերել են մարդու կմախք ու ոսկորներ՝ հիմքի փոսերը փորելու ժամանակ։
Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Շենգավիթի քննչական բաժին։





























