Հարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն է և նախատեսված է երկրի ներքին կարիքների համար, ուստի Թեհրանը չի համաձայնի այն երկրից դուրս բերելուն։ Այս մասին Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։
«Մենք թույլ չենք տա, որ Իրանից դուրս բերվի հարստացված միջուկային նյութի թեկուզ մեկ մասնիկ», — ընդգծել է Ռեզային։
Նրա խոսքով՝ Իրանի կառավարությունն ավելի վաղ ռուսական կողմին տեղեկացրել է հարստացված ուրանը երկրի տարածքում պահելու իր որոշման մասին։





























