Փոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
«Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 4-10-ը (2026թ․)Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
Կենտրոնում՝ նոյեմբերի 4-5-ը և 8-10-ը,
Արաբկիրում, Շենգավիթում և Նոր Նորքում ՝ չեն գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
Կենտրոնում՝ նոյեմբերի 4-6-ը և 8-ին,
Արաբկիրում՝ նոյեմբերի 4-ին,
Շենգավիթում և Նոր Նորքում՝ չեն գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան»,- նշում են կազմակերպությունից:





























