Ռուսաստանի դաշնային М-52 մայրուղում տեղի ունեցած վթարի արդյունքում 7 մարդ զոհվել, եւս հինգը վնասվածքներ են ստացել: Զոհվածների թվում երկու երեխա կա:

Ինչպես հաղորդել են ոստիկանությունում, Renault մակնիշի թեթեւ մարդատարը եւ քարշակավոր  Scania բեռնատար ավտոմեքենան երթեւեկելիս են եղել Նովոսիբիրսկի կողմից դեպի Բառնաուլ: Մարդատարը դուրս է եկել երթեւեկության հանդիպակաց գոտի, կողքով հարվածել բեռնատարին, ինչից հետո Renault ավտոմեքենան հայտնվել է հանդիպակաց գոտում, որտեղ բախվել է Mercedes-ին:

Բախման հետեւանքով Renault-ը մի կողմ թռչելով բռնկվել է: Այդ ավտոմեքենայում գտնվող բոլոր յոթ ուղեւորները զոհվել են: Նախնական տվյալներով` դա տաքսի է եղել, գրում է «ՌԻԱ Նովոստին»:  

Բեռնատար ավտոմեքենայում ոչ ոք չի տուժել, եւս հինգ մարդ, այդ թվում երկու երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց: