Հորմուզի նեղուցով «չարտոնված անցման» փորձի ժամանակ երկու նավթատար լցանավ է պայթել ծովային ականների վրա։ Իրանական կողմը նավերին որակել է որպես նավագնացության կանոնները խախտողներ։ Այս մասին հայտնում է Իրանի առափնյա պահպանությունը։

Հաղորդագրության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել գիշերը։

Նշվում է, որ նավիգացիոն և ավտոմատ նույնականացման համակարգերն անջատված լցանավերը փորձել են չհամաձայնեցված երթուղով գաղտնի դուրս գալ նեղուցի ջրատարածքից։

Իրանական կողմի պնդմամբ՝ նավերի գործողություններն իրականացվել են ամերիկյան ռազմական ավիացիայի քողարկման ներքո։

Ըստ նույն հաղորդագրության՝ ականներին բախվելու հետևանքով երկու լցանավերում էլ հզոր պայթյուններ են տեղի ունեցել։

Թեհրանը նաև պնդում է, որ նավերի զորաշարժերը համակարգել են ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ներկայացուցիչները։ Իրանի առափնյա պահպանության հայտարարության համաձայն՝ Հորմուզի նեղուցի շրջանի օդալուսանկարահանման նյութերը հաստատում են միջադեպի փաստը, իսկ «նեղուցի սահմաններից դուրս ամերիկյան ուղղաթիռների ցուցադրական թռիչքները չեն կարող հերքել տեղի ունեցածը»։