«Մարսյան վարդագույն» անվանմամբ հազվագյուտ ադամանդը, որը աճուրդի էր հանել Christie`s աճուրդի տունը Հոնկոնգում, վաճառվել է 17,4 միլիոն դոլարով: Այդ քարով ոսկե մատանին դարձել է «Հոնկոնգյան սքանչելի զարդեր» աճուրդի թոփ լոտը:
Լոտը նախապես ակնկալել են վաճառել 8-12 միլիոն դոլարով: Սակարկությունը տեւել է 10 րոպե: Գնորդը ցանկացել է մնալ անհայտ, գրում է lenta.ru-ն:
Մայիսի 29-ի զարդերի աճուրդում Christie`s-ը ավելի քան 80 մլն դոլար է աշխատել: Վաճառվել է լոտերի 79% -ը:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, 12 կարատանոց «Մարսյան վարդագույն» աշխարհի հազվագյուտ ադամանդներից է:
«Մարսյան վարդագույնն» իր անվանումն ստացել է 1976թ.` ի պատիվ ԱՄՆ մարսյան առաքելության, որը մեկնել է միեւնույն թվականին: Համապատասխան չափի վարդագույն միակ ադամանդը 1947թ. նվիրաբերվել է բրիտանական Էլիզաբեթ II թագուհուն` որպես հարսանեկան նվեր:




























