Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նեղ կազմով նիստում կոչ է արել ակտիվացնել կազմակերպության ռազմական ներուժի ամրապնդմանն ուղղված աշխատանքները, հաղորդում է Բելտան։
«Նպատակահարմար ենք համարում ակտիվացնել ՀԱՊԿ-ի ռազմական ներուժի ամրապնդմանն ուղղված աշխատանքները», — հայտարարել է Լուկաշենկոն։
Այս առնչությամբ Բելառուսի ղեկավարն աջակցել է գագաթնաժողովում ՀԱՊԿ զորքերի գործունեության ապահովման համար նախատեսված հակաօդային պաշտպանության շարժական ստորաբաժանումներին, ինչպես նաև կազմակերպության Հավաքական ավիացիոն ուժերի կատարելագործման վերաբերյալ ներկայացված որոշումներին։





























