ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

ԿԳՄՍՆ–ից NEWS.am–ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը:

Ողջունելով դեսպանին նախարարությունում՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու երկրների միջև բազմակողմ համագործակցության զարգացումը: Այս համատեքստում նա հիշատակել է 2026 թվականի նոյեմբերի 9-ից 16-ը Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացումը, որի շրջանակում նախատեսվում են բազմաթիվ միջոցառումներ՝ ի նպաստ մշակութային կապերի ամրապնդմանը:

Դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ իր հերթին կարևորելով կրթամշակութային կապերի շարունակական զարգացումը:

Ընդգծվել են միջթանգարանային համագործակցության, համատեղ նախագծերի իրականացման, երկխոսության հարթակների ձևավորման հնարավորությունները:

Կողմերը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը՝ այս համատեքստում անդրադառնալով ՀՀ դպրոցներում ռուսերենի ուսուցման արդյունավետության բարձրացմանը, դասագրքերի որակի բարելավմանը, ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ռուս-հայկական համալսարանի 30 և Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի 90-ամյակները 2027 թ. պատշաճ նշելու և միջոցառումներ կազմակերպելու հետ կապված հարցեր, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: