Մոսկվան՝ որպես 2026 թվականին ՀԱՊԿ-ում նախագահող կողմ, պատրաստել է գագաթնաժողովի օրակարգը, որում ներառված են նաև համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Քննարկման թեմաները համաձայնեցված են կազմակերպության բոլոր անդամների հետ, նեղ կազմով հանդիպումը բացելիս հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսական կողմը՝ որպես ՀԱՊԿ-ում գործող նախագահող, պատրաստել և կազմակերպության բոլոր մասնակիցների հետ համաձայնեցրել է մեր նիստի օրակարգը, որը ներառում է գլոբալ և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցերի քննարկումը, ընթացիկ տարում ՀԱՊԿ գործունեության արդյունքների ամփոփումը և մեր փոխգործակցության առանցքային ուղղություններով նոր որոշումների ընդունումը», — նշել է ՌԴ նախագահը։





























