Ռուսական պատվիրակությունն ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների ավարտից հետո Արաբական Միացյալ Էմիրություններից մեկնել է Մոսկվա, հայտնում է ТАСС գործակալությունը։

Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին երկօրյա բանակցությունների արդյունքներով հայտարարել է, որ Մոսկվան և Կիևը պայմանավորվել են գերիների լայնածավալ փոխանակման շուրջ։

Նա նշել է, որ պայմանավորվածության մանրամասները կհայտարարվեն առաջիկայում։

Մեդինսկին հայտնել է նաև, որ բանակցությունների առանցքային թեման եղել է եվրոպական անվտանգության համակարգը։ Որոշ հարցերի շուրջ կողմերին հաջողվել է հասնել փոխըմբռնման։