ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանից և նրա կնոջից ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործով մաս է առանձնացվել ու միանգամից մերժվել։ Հայտնում է Փաստինֆոն։

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանի վարույթում է գտնվել ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Վալերի Օսիպյանի և նրա տիկնոջ գործը, որի շրջանակներում, ըստ դատախազության, բռնագանձման ենթակա է Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարանի 84 տոկոսը, ավտոկայանատեղու 96 տոկոսը, Լեքսուս մակնիշի տրանսպորտային միջոց, Երևանում բնակարանի 2/5-րդ մասն ամբողջությամբ, ավանդ, Կոտայքի մարզում գտնվող բնակարան, 48.004.645 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, 42.891.376 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։