Աշգաբադում բացվել է ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի նիստը, որտեղ կքննարկվեն տարբեր ուղղություններով ինտեգրացիոն համագործակցության 30 նախագծեր:

Քննարկվող հարցերի թվում են, մասնավորապես, «ԱՊՀ երկրների ֆինանսական ծառայությունների շուկայի ազատականացման հայեցակարգի մասին» եւ «ինտեգրացիոն արտարժութային շուկայի կազմակերպման ոլորտում համագործակցության համաձայնագրի նախագծի մասին» փաստաթղթերը:

Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», վերջին փաստաթուղթը ենթադրում է, որ յուրաքանչյուր երկիր ԱՊՀ մյուս անդամ երկրների բանկերին, որոնք արտարժութային գործառույթների իրականացման իրավունք ունեն, մուտք գործել սեփական ազգային արժութային շուկա` միջբանկային կոնվերսիոն գործառույթներ կատարելու համար: Ընդ որում, նրանց համար պայմանները չպետք է ավելի քիչ բարենպաստ լինեն, քան տվյալ երկրի բանկերի համար:

Գագաթաժողովին մասնակցում է նաեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Գագաթաժողովին մասնակցում է նաեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: