Նոյեմբերի 12-ին ընթանում է Կառավարության նախաձեռնությամբ գումարված Ազգային ժողովի արտահերթ նիստը։ Օրակարգում ընդամենը մեկ հարց է՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։
Փաթեթը նախատեսում է մշտապես գործող օրենսդրական մեխանիզմի ստեղծում, որը կկիրառվի վավերացված միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծված բոլոր այն ընկերությունների նկատմամբ, որոնցում պետության մասնակցությունը կազմում է 25% և ավելի։ Կառավարության գնահատմամբ՝ փոփոխությունները թույլ կտան առաջ մղել «Թրամփի երթուղու» իրագործումը։





























