ԱՄՆ հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները հայտնել է, որ Վաշինգտոնում ցանկանում են եվրոպացիներին ներգրավել ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում։
«Մեզ անհրաժեշտ է, որ եվրոպացիները լինեն բանակցությունների սեղանի շուրջ», - հայտարարել է Քուշները Politico թերթին՝ մեկնաբանելով Աբու Դաբիում ավարտված եռակողմ բանակցությունները։
Հատուկ բանագնացի խոսքով՝ Վաշինգտոնը բազմիցս ասել է Մոսկվային, որ եվրոպացիների մասնակցությունն անհրաժեշտ է։
«Եթե Եվրոպան կարողանար ընտրել մեկ մարդու, որը կխոսեր իր անունից, դա ավելի մեծ ձեռքբերում կլիներ, քան ռուսներին համոզելը՝ եվրոպացիներին ներգրավելու բանակցային գործընթացում», - նշել է նա։
Մինչդեռ պարբերականն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ կարևորագույն հարցերից մեկն այն է, թե որքանով են եվրոպական անվտանգության շուրջ բանակցությունները կապված լինելու Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցությունների հետ։
Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ եռակողմ բանակցությունները տեղի են ունեցել Աբու Դաբիում նոյեմբերի 10-11-ին։





























