Բրուքլինում (Նյու Յորք) շինհրապարակի հարևանությամբ գտնվող եռահարկ շենքի փլուզման հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս առնվազն 19-ը՝ տուժել, հայտնում է CNN-ը՝ հղում անելով հրշեջ ծառայության հանձնակատար Լիլիան Բոնսինյորեին։
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ տուժել է 19 մարդ, այդ թվում՝ յոթ երեխա։ Տուժածներից չորսի վիճակը ծայրահեղ ծանր է, ևս 12-ինը՝ կայուն։
Դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ տեղական ժամանակով ցերեկը, Ֆլեթբուշ թաղամասում։ Փլուզումից հետո մարդիկ մնացել են փլատակների տակ, փրկարարները մի քանի ժամ շարունակ որոնողական աշխատանքներ են իրականացրել։ Երեկոյան հրշեջներին հաջողվել է փլատակների տակից ողջ մարդ դուրս բերել։
Ինչպես նշվում է, փլուզված շենքը գտնվում էր այն տարածքի սահմանին, որտեղ շինարարական աշխատանքներ են ընթանում և հիմքի փոս է փորվում։ Դեպքի հետևանքով աղյուսների ու փայտե կառուցվածքների բեկորները ծածկել են շինհրապարակը։
Փրկարարական աշխատանքներին ներգրավվել են տասնյակ հրշեջներ, որոնողական շներով խմբեր և անօդաչու թռչող սարքեր։ Փլուզման պատճառները պարզվում են։





























