Nvidia-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգը հարաբերությունների մեջ է եղել առողջապահության ոլորտի արտադրանքի ուղղությունը համակարգող՝ ընկերության փոխնախագահ Քիմբերլի Փաուելի հետ։ Այս մասին նոյեմբերի 11-ին հայտնել է The New York Times (NYT) թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

«Ընկերության երկու աշխատակիցների խոսքով՝ մարտին Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսե քաղաքի հյուրանոցներից մեկում Nvidia-ի համաժողովի ժամանակ 63-ամյա Հուանգն ու 48-ամյա Փաուելը տեսագրվել են միմյանց նկատմամբ քնքշանք դրսևորելիս», — հայտնում է պարբերականը՝ միաժամանակ նշելով, որ նշված կադրերն իր տրամադրության տակ չկան։

Պարբերականի տեղեկություններով՝ Հուանգի և Փաուելի կապը նաև արտամուսնական բնույթ է կրել։ Նա Nvidia-ում աշխատում է 2008 թվականից, իսկ 2017-ին ստանձնել է փոխնախագահի պաշտոնը։ Փաուելն անմիջականորեն ենթարկվում է Հուանգին։ Թերթի աղբյուրները պնդում են, որ ընկերությունում տեղյակ էին նրանց հարաբերությունների մասին։

NYT-ն ուշադրություն է հրավիրել Nvidia-ի կորպորատիվ վարքագծի ներքին կանոնագրքի դրույթների վրա։ Փաստաթղթում աշխատակիցներին խորհուրդ է տրվում խուսափել այնպիսի իրավիճակներից, որոնք կարող են հանգեցնել շահերի բախման, այդ թվում՝ անձնական հարաբերությունների հետ կապված։