ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների միջև տարաձայնություններ են առաջացել Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևն առաջ մղելու անհաջող փորձից հետո։ Այս մասին նոյեմբերի 11-ին հայտնում է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

«Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը խուսափել է իմփիչմենթից։ Դեմոկրատները միմյանց մեղադրում են դրա համար», — ասվում է հրապարակման մեջ։

Ավելի վաղ Կոնգրեսի ստորին պալատն արգելափակել էր նախաձեռնությունը. 211 օրենսդիր կողմ էր քվեարկել բանաձևը դատաիրավական հարցերով հանձնաժողովին փոխանցելուն, ինչն ըստ էության կասեցրել էր դրա հետագա առաջխաղացումը։

Ինչպես հայտնում է թերթը, որոշ օրենսդիրներ իրենց բացակայությունը բացատրել են ճանապարհային խցանումներով, անհետաձգելի բժշկական միջամտությունների անհրաժեշտությամբ և անձնական հանգամանքներով։

CNN-ը նոյեմբերի 5-ին հայտնել էր, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչները մտադիր են նախաձեռնել Հեգսեթի իմփիչմենթի ընթացակարգը։ Լրատվամիջոցի աղբյուրների տեղեկություններով՝ Պենտագոնի ղեկավարից դժգոհությունը կապված է Իրանի հետ ռազմական հակամարտության վերաբերյալ նրա դիրքորոշման հետ։ Մինչդեռ նոյեմբերի 11-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է իմփիչմենթի մասին բանաձևի հետագա քննարկումն արգելափակելու օգտին։