Քիշնեւում մայիսի 30-ից մինչեւ հունիսի 1-ը կանցկացվի ԱՊՀ պետությունների Անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների խորհրդի XXXII նստաշրջանը, որի ընթացքում կքննարկվեն ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում համագործակցության հարցեր:

Որպես դիտորդ հրավիրված են Գերմանիայի, Իտալիայի եւ Ֆրանսիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ, հաղորդում ` rbc-ն` վկայակոչելով Մոլդովայի տեղեկատվության եւ անվտանգության ծառայությունը:

Մասնավորապես կքննարկվեն միջազգային ահաբեկչության,  կիբերահաբեկչության, կազմակերպված հանցավորության, ինչպես նաեւ Համագործակցությանը եւ մայրցամաքի ընդհանուր անվտանգությանը սպառնացող  այլ բացասական դրսեւորումների դեմ պայքարի ոլորտում ԱՊՀ հատուկ ծառայությունների հետագա hամագործակցության զարգացման հարցեր:

Նաեւ նախատեսվում է մշակել միջոցառումների ծրագիր` ուղղված ահաբեկչական եւ ծայրահեղական գործունեության մասնակից անձանց որոնման ու ճանաչման գործում փոխգործակցության կատարելագործմանը: