Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում նոյեմբերի 9-10-ն անցկացվող ԵՄ «Կապակցվածության օրակարգի հարթակ»-ի թվային հարցերով նախարարական առաջին հանդիպման շրջանակում տեղի է ունեցել EuroHPC JU ձեռնարկության հետ համագործակցության վերաբերյալ մտադրությունների համատեղ հայտարարության փոխանակում՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդունաբերության և արհեստական բանականության նախարարության և Եվրոպական հանձնաժողովի միջև։ Այս մասին NEWS.am—ին տեղեկացնում են ՀՀ ԲՏԱԱԲ նախարարությունից,։

Հայտարարության փոխանակումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը և Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST)՝ Արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին։

Հայտարարությամբ նախատեսվում է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ Հայաստանի՝ «EuroHPC JU»-ի մասնակից պետություն դառնալու ուղղությամբ։ Դա հնարավորություն կտա հայաստանյան գիտահետազոտական, կրթական և տեխնոլոգիական կառույցներին՝ օգտվելու եվրոպական գերհամակարգչային ռեսուրսներից և խորացնելու համագործակցությունը եվրոպական նորարարական ցանցերի հետ։