Nvidia ընկերության տնօրենների խորհուրդը կարող է առաջիկա օրերին որոշում ընդունել ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին պաշտոնից հեռացնելու մասին։ Այս մասին նոյեմբերի 11-ին հայտնում է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
«Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է գլխավոր տնօրենի պաշտոնից հեռացնել ընկերության հիմնադիր և ղեկավար Ջենսեն Հուանգին այն բանից հետո, երբ նա երկու արտամուսնական կապ է ունեցել, այդ թվում՝ ենթադրյալ չինացի լրտեսուհու հետ», — ասվում է հրապարակման մեջ։
Պարբերականի տեղեկություններով՝ տնօրենների խորհրդի նիստը կարող է կայանալ առաջիկայում։ Դրա ընթացքում նախատեսվում է քննարկել ընկերության ղեկավարի հետագա ճակատագիրը։ Այս լուրերի ֆոնին ընկերության բաժնետոմսերը հետբորսայական առևտրային նստաշրջանի ընթացքում նվազել են մոտ 8%-ով։





























