ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտակ Մանգասարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

Արտակ Մանգասարյանին 2026 թվականի նոյեմբերի 11-ից ազատել աշխատանքի և բարեկեցության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»։