Անթալիա մեկնած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած կենցաղային բնույթի տեսանյութերը թուրքական մամուլում թոփ թեմաներ են դարձել։

Թուրքական մամուլում նշում են, որ համաժողովի ամենաուշագրավ դրվագը Նիկոլ Փաշինյանի թեյի վայելքն է։

Օրինակ թուրքական Sozcu պարբերականն իր հրապարակումը վերնագրել է Փաշինյանի տարօրինակ շարժումները Անթալիայում։

Հրապարակման մեջ անդրադարձ է կատարվում նաեւ բանանը պիջակի գրպանը դնելու տեսանյութին, նշվում, որ այն պաշտոնական ծրագրից դուրս ամենահետաքրքիր դրվագն էր։