ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 12–ին, Դուբլինից տեսանյութ է հրապարակել, որտեղ ծոցագրպանից հանում է Ստամբուլից վերցրած բանանը։
« Հասանք Դուբլին»,– ասում է նա, ծոցագրպանից հանում բանանն ու գցում սեղանին։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրապարակած կենցաղային բնույթի տեսանյութերը թուրքական մամուլում թոփ թեմաներ են դարձել։
Թուրքական մամուլում նշում են, որ համաժողովի ամենաուշագրավ դրվագը Նիկոլ Փաշինյանի թեյի վայելքն է։
Օրինակ թուրքական Sozcu պարբերականն իր հրապարակումը վերնագրել է Փաշինյանի տարօրինակ շարժումները Անթալիայում։
Հրապարակման մեջ անդրադարձ է կատարվում նաեւ բանանը պիջակի գրպանը դնելու տեսանյութին, նշվում, որ այն պաշտոնական ծրագրից դուրս ամենահետաքրքիր դրվագն էր։





























