Նոյեմբերի 12-ի առավոտյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչներ Ջարեդ Քուշներն ու Սթիվ Ուիթքոֆը ժամանել են Մոսկվա։

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Վնուկովո օդանավակայանում նրանց դիմավորել է օտարերկրյա պետությունների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։

Քուշներն ու Ուիթքոֆը պետք է հանդիպեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այնուհետև նրանք կմեկնեն Դուբլին՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Հանդիպումների օրակարգը չի հստակեցվում։ Քուշները միայն հայտարարել է, որ քննարկումները վերաբերելու են նոյեմբերի 10–11-ին Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցություններում արծարծված թեմաներին։

Աբու Դաբիի բանակցությունների արդյունքներն ամփոփելիս ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին նշել է, որ կողմերը «մոտեցել են խաղաղությանը»։ Ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչ Դավիդ Արախամիան էլ հայտարարել է, որ մինչև Նոր տարի համաձայնության հասնելու համար «լավ դինամիկա» կա։