Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 20 հոգանոց կազմը։

Որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը, «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը՝

1. Հաստատել «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի հոկտեմբերի 28-ի ««Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1226-Ա որոշումը:

Խորհրդի կազմը՝ ԱՅՍՏԵՂ։