Հայաստանում վաղաժամկետ կավարտվի ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նոյեմբերի 12-ի նիստում։
Ծրագիրը կիրականացվի միայն 2026 թվականին և կդադարեցվի 2027 թվականի հունվարի 1-ից, թեև ի սկզբանե նախատեսվում էր այն իրականացնել նաև ամբողջ 2027 թվականի ընթացքում։ Որոշմամբ ֆինանսական հաստատության և շահառուի միջև վարկային պայմանագրի կնքման վերջնաժամկետ է սահմանվել 2026 թվականի դեկտեմբերի 30-ը։
Սեպտեմբերի 30-ի դրությամբ տրամադրվել է շուրջ 47,74 մլրդ դրամ ընդհանուր ծավալով 26 841 վարկ։





























