Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հերթական սենսացիոն հայտարարությունն է արել` ամերիկյան գործընկեր Բարաք Օբամային դաշինք առաջարկելով:
Բոլիվարյան հեղափոխության` քաղցկեղից ապաքինված առաջնորդն ամերիկյան նախագահին համագործակցություն է առաջարկել սպորտի բնագավառում. Նա Օբամային կոչ է արել պայքարել բեյսբոլը եւ սոֆթբոլը Օլիմպիական խաղերի ծրագիր վերադարձնելու համար, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:
Այդ սպորտաձեւերի մեծ երկրպագուն ափսոսանք է հայտնել, որ երկու տեսակն էլ Լոնդոնում չեն ներկայացվի: Ապագա դաշինքում Չավեսն առաջարկել է ընդգրկել նաեւ Ֆիդել եւ Ռաուլ Կաստրոներին, որոնք եւս հայտնի են ԱՄՆ-ի նկատմամբ իրենց «նվիրվածությամբ»:




























