Հորմուզի նեղուցում երկու գերլցանավ է պայթել, հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։

«Անցած գիշեր Հորմուզի նեղուցում միջադեպեր են տեղի ունեցել չարտոնված երթուղով անցնող երկու կանոնախախտ լցանավերի հետ՝ չնայած հարավային երթուղու վտանգավորության մասին ԻՀՊԿ ռազմածովային ուժերի՝ Հորմուզի նեղուցում նավերի երթևեկության վերահսկման կենտրոնի բազմակի նախազգուշացումներին։ Հզոր պայթյունի հետևանքով դրանք դադարեցրել են շարժումը», — ասվում է ԻՀՊԿ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

ԻՀՊԿ-ի հաղորդմամբ՝ երկու նավերն էլ գերլցանավեր էին և ընդհանուր առմամբ տեղափոխում էին ավելի քան 4 միլիոն բարել նավթ։